ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐ

Գորիսի N 5 հիմնական դպրոցում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ՝ Սպիտակի երկրաշարժի 30 ամյակին նվիրված:
Տեսական գիտելիքների ամրապնդմամբ և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով կազմակերպվեց ուսումնական վարժանք՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպումը թեմայով»: Տագնապով բարձրացված անձնակազմը սահմանված ժամկետում, համապատասխան դպրոցի «Տարհանման պլանի», զբաղեցրեց նախօրոք նախանշված հավաքատեղերը:
Դպրոցում կազմակերպված խմբերը (հրշեջ-փրկարարական, առաջին բուժօգնության) գործեցին՝ համապատասխան առաջադրված խնդիրների:
Դպրոցի մանկավարժական և ծնողական կոլեկտիվներն ակտիվորեն մասնակցել են Մեծ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին իրենց ներդրումն ունենալու գործընթացին:
Կազմակերպված միջոցառումները ծառայեցին իրենց նպատակին:

ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑԻՆ՝

Ուսաշխատանքների գծով տնօրենի տեղակալ՝ Արմինե Պողոսյան

Դպրոցի զինղեկ՝ Սևադա Աղաջանյան

Դպրոցի համակարգչային օպերատոր՝ Օլյա Աղաբեկյան