ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի <<Գորիսի №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի անգլերենի (2դասաժամ), ինֆորմատիկա (4դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝  գրավոր և բանավոր ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում՝

  1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ) <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:
  3. Անձնագրի պատճենը:
  4. Ինքնակենսագրություն (Ձև 4):
  5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում):
  6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի:
  7. Այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:
  8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից  15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Սյունիքի մարզի Գորիսի հ. 5 հիմնական դպրոցում. հասցեն՝ ք. Գորիս, Ավանգարդ 2/13:

Տեղեկությունների համար զանգահարել՝ 094997544 հեռախոսահամարով:

Սիրով՝ սպասում ենք ձեզ: