Տնօրեն՝ Արևիկ Մաքունց

Մաքունց Արևիկ Արտուշի

Մաքունց Արևիկ Արտուշի

Ծնվել է 1979թ. ապրիլի 14-ին Գորիսի Խնձորեսկ գյուղում՝ ծառայողի ընտանիքում:

1985-92թթ. սովորել է Գորիսի №2 միջնակարգ դպրոցում, ապա 1992թ. տեղափոխվել Գորիսի №3 միջնակարգ դպրոց՝ 1995թ. ավարտելով գերազանց առաջադիմությամբ:

1995-1999թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի լրիվ դասըն­թացը պատմություն մասնագիտությամբ՝ ստանալով պատմության ուսուցչի որակավորում:

1999թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է Գորիսի №5 միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցչուհի:

2009թ. Սյունիքի մարզում ճանաչվել է լավագույն ուսուցիչ և հանրապետական փուլում արժանացել  մրցանակի:

2015թ. արժանացել է Սյունիքի մարզպետի շնորհակալագրին:

2016թ. հուլիսի 27-ին ընտրվել է Գորիսի №5 հիմնական դպրոցի տնօրեն:

2017թ. հունվարի 28-ին արժանացել է ՀՀ ՊՆ Գորիսի զինվորական կոմիսարիատի շնորհակալագրին:

Ամուսնացած է, ունի երկու որդի: