Գորիսի №5 հիմնական դպրոցի աշակերտները՝ մրցույթի I հորիզոնականում 2017թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի տրամադրած դրամաշնորհի և ՀԵՀ-ի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում «Հանուն էկոլոգիապես մաքուր Գորիսի» ծրագրի կողմից կազմակերպված «Պատանի բնագետ» մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Գորիսի №5 հիմնական դպրոցի «Արարատ» թիմը: Աշակերտներին մաղթում ենք նորանոր հաջողություններ և բազում հաղթանակներ: