«Հայաստանի Հանրապետությանը սպառնացող աղետներն ու աղետների դեպքում բնակչության վարքականոնները»

Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր»:
Ս.թ. դեկտեմբերի 6-ին Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փ/ծ ավագ սերժանտներ Ա. Մկրտչյանի և Գ. Գրիգորյանի կողմից Գորիսի №5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիների հետ անցկացվեց «Հայաստանի Հանրապետությանը սպառնացող աղետներն ու աղետների դեպքում բնակչության վարքականոնները» թեմայով տեսական պարապմունք: